ԱՀԿ-ն հայտնում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով


22:17 , 8 հունիս, 2022

Tert.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով:

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Արևմտյան Աֆրիկայում մի բժիշկ, ով արդեն վարակվել էր կապիկի ծաղկով, հետագայում նորից հիվանդացավ: Իմունիտետը 100%-ով չի պաշտպանում կրկնակի վարակվելուց»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների կապկի ծաղկի դեմ պայքարի ծրագրի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:

ԱՀԿ-ն նաև խորհուրդ չի տալիս  համընդհանուր պատվաստում կատարել հիվանդության դեմ, քանի որ այն մի քանի վայրերը, որտեղ պատվաստանյութերը հասանելի են, օգտագործվում են վարակվելու ավելի բարձր ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: