18:49 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Երեկ ոստիկանությունը ստուգայց է կատարել Երևանում, և երեք տասնյակից ավելի մարմնավաճառներ բերման են ենթարկվել: Այս տեղեկությունը հաստատեց ոստիկանությունը: Ստեղծվել են վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նյութեր: Ոստիկանության տվյալներով՝ վերոնշյալ կանայք ուղարկվել են մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ պոռնկության դեպքեր են բացահայտվել նաև Արշակունյաց 47 և Չեխովի 52 հասցեներում գործող հյուրանոցային համալիրներում: Հյուրանոցի սենյակները պարբերաբար տրամադրվել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց՝ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն: