Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան․ հանդիպումներ կունենա ԱԳ նախարարի, վարչապետի ու նախագահի հետ


13:44 , 8 հունիս, 2022

Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: 

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: