Լավրով-Չավուշօղլու հանդիպումն ավարտվել է. ՌԴ ԱԳ նախարարն այն «օգտակար» է որակել


13:14 , 8 հունիս, 2022

Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Լավրովն «օգտակար» է համարել Անկարայում Չավուշօղլուի հետ հանդիպումը։