Չինաստանում օրգանների առևտրականները հարձակվել են 6-ամյա երեխայի վրա ու նրան զրկել աչքերից


18:18 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանում հետաքննում են 6-ամյա տղայի վրա կատարված հարձակման գործը: Ամենայն հավանականությամբ, երեխային բռնել են մարդու օրգանների առևտրով զբաղվողներն ու զրկել նրան աչքից: Այս մասին հայտնում է China Daily-ն:

Դեպքը տեղի է ունեցել Շանսի մարզում: Տեղացի ֆերմերների որդին ճաշի ժամին տուն չի վերադարձել: Նրան մի քանի ժամ փնտրել են, սակայն չեն կարողացել գտնել: Նրան գտնելու հարցում օգնել է մի տղամարդ, ով ոչ հեռու գտնվող լեռներում կարիճների որսով էր զբաղվում: Գետնին ընկած մարմին նկատած ականատեսի նկարագրած վայրում էլ տղային հայտնաբերել են: Երեխան գտնվել է դեղերի և թմրանյութերի ազդեցության տակ: Դեմքը եղել է արյունոտված: Տղային հոսպիտալացրել են: Բժիշկների խոսքով՝ իրենց չի հաջողվի վերադարձնել նրա տեսողությունը: 

Տեղի ոստիկանությունը 16 հազար դոլար է խոստացել հանցագործների մասին ցանկացած տեղեկության դիմաց: 

Տղան հարցաքննության ժամանակ ասել է, որ իր վրա հարձակվողը եղել է կին, ով խոսել է արտասահմանյան առոգանությամբ: