18:04 , 28 օգոստոս, 2013Ամանդա Հեյն անունով պենսիլվանիացի մի կին ծննդաբերել է սպորտային սրահի բարի զուգարանում, երեխային փորձել է խեղդել աղբի տոպրակի մեջ և հետո նրան գցել է զուգարանի բաքը: Քսանվեցամյա այս կնոջը մարդասպանության մեղադրանք է առաջադրվել: Պենսիլվանիայի նահանգում մինչև 12 տարեկան երեխայի դիտավորյալ սպանության համար մահապատիժ է հասնում: Երեխան ողջ-առողջ էր ծնվել:

«Հեյնը հեռուստացույցով ըմբշամարտ էր դիտում իր ընկերների հետ, երբ նա ցավ զգաց,- ասաց փաստաբան Ջոն Մորգանելին: - Նա գնաց զուգարան և հետո վերադարձավ սեղանի մոտ: Հետո էլ գնաց ծխելու: Միայն նրա գնալուց հետո պարզ դարձավ, թե ինչ էր նա արել իր երեխայի հետ»:

Բարի տերը շոկի մեջ էր: Նա ասաց, որ իր աշխատողներն էին հայտնաբերել երեխայի դիակը: Դրանից հետո նա դիմել էր ոստիկանություն: Ոստիկանությունը կարծում է, որ Հեյնը իմացել է, որ հղի է դեռևս մայիս ամսից, սակայն ոչ մեկին չի ասել այդ մասին:


Սպանության օրը կինը քառասուն րոպեով անհետացել է, այնուհետև արյան հետքերով վերադարձել զուգարանից, սակայն ոչ մի բացատրություն չի տվել իր ընկերներին: Երբ հայտնաբերվեց երեխայի դին, բոլորն անմիջապես հասկացան, որ դա Հեյնի ձեռքի գործն է, քանզի նա զուգարանից արնաշաղախ էր վերադարձել: Բացի այդ` նա այդ երեկո այդ բարն այցելած միակ կինն էր: Այս սարսափելի ոճիրը գործելիս Հեյնը հաշվի չէր առել, որ իր նահանգում թույլատրված է անցանկալի երեխաներին ծննդաբերությունից հետո թողնել ծննդատանը: Նա առանց երկար մտածելու սպանել էր սեփական երեխային:
