18:10 , 28 օգոստոս, 2013Բոլոր կենդանիներն էլ գեղեցիկ են` չհաշված այս ցուցակի կենդանիներին: Դրանք իրոք որ անդուր տեսք ունեն, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանց կարելի է անուշադրության մատնել: Այսպիսով, տգեղ կենդանիների պահպանությամբ զբաղվող միությունը սկսել է մի նախաձեռնություն, որը միտված է փրկել այս վտանգված կենդանիներին և խրախուսել երիտասարդներին բնապահպանական ոլորտի մասնագիտություններ ընտրել: Այս միության անդամներին միացել են նաև հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը և Սայմոն Փեգը:
Տգեղ կենդանիների պահպանությամբ զբաղվող միությունը հանրային քվեարկություն է անցկացնում, որի արդյունքում որոշվելու է մարդկանց ամենասիրելի տգեղ կենդանին: Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 12-ին Նյուքասլում անցկացվող Բրիտանիայի գիտությունների փառատոնի ժամանակ: Հաղթողի անունը կհայտնի կենսաբան Սայմոն Վոթը: Այս միությունը հուսով է, որ կկարողանա նաև ոգևորել երիտասարդներին ներգրավվել բնապահպանական նախագծերում: Նա ասում է, որ բազմաթիվ կենդանատեսակներ բնաջնջման եզրին են հայտնվել, որովհետև նրանք չափազանց տգեղ են:


Ստիֆեն Ֆրայը և Սայմոն Փեգը
1. Երկարաքիթ կապիկ

Այս կապիկը կոչվում է երկարաքիթ, քանզի այն բավականին մեծ քիթ ունի: Այն օգնում է խորը շունչ վերցնել և հնչուն ձայներ հանել` իր զույգին գրավելու համար: Կապիկը նաև աչքի է ընկնում գեր ֆիզոնոմիայով, ինչը հում մրգերով սնվելու արդյունքն է: Էլի Թեյլորն ասում է, որ այս կենդանիները մեր աջակցության կարիքն ունեն: Նրանք չեն կարող մրցել օրանգուտանների հետ: Նրանք չափազանց անդուր են, սակայն պետք է նրանց մասին հոգ տանել:
2. Կաթիլաձուկ

Այս ձուկը բնակվում է 600-1,200 մետր խորություն ունեցող ջրային տարածքներում: Այն դոնդողանման արտաքին ունի և ենթակա չէ ուտելու: Այնուամենայնիվ, այն հաճախ է հայտնվում ձկնորսական ցանցում, քանզի բնակվում է միևնույն խորության վրա, ինչ օմարներն ու ծովախեցգետինները, ուստի ձկնորսության ժամանակ այն պատահաբար ընկնում է ձկնորսական ցանցի մեջ:
3. Ակսոլոտլ

Ակսոլոտլը սալամանդրի մի տեսակ է: Այն մնում է ակվատիկ իր ողջ կյանքի ընթազքում և վերջույթները վերականգնելու հատկություն ունի: Կենդանին բնաջնջման եզրին է հայտնվել Մեքսիկայի ուրբանիզացման և ջրերի աղտոտման հետևանքով: Հելեն Առնին զբաղվում է այս ձկնատեսակի պաշտպանությամբ: Նա ասում է, որ այս ձկնատեսակը երբևէ չի մեծանում: Այն միշտ փոքր է մնում: Այս առումով այն նման է Ջասթին Բիբերին կամ Փիթեր Փենին:
4. Ոջիլներ

Ոջիլները ավելի քան երեք միլիոն տարի առաջ են առաջացել, սակայն ներկայումս դրանք բնաջնջման եզրին են հիգիենային հետևելու պատճառով: Դրանք բնակվում են մազերի և թարթիչների մեջ:
5. Կակապո

Կակապոն բնաջնջման եզրին հայտնված մեծ թութակ է: Այն աշխարհի միակ թութակն է, որը չի կարողանում թռչել: Այն նաև աշխարհի ամենածանր թութակն է: Թեպետ սերում է թռչող թութակներից, նրա մկանոտ ազդրերը ավելի հարմար են քայլելու և մագլցելու, քան թե թռչելու համար:
6. Եվրոպական օձաձուկ

Չափազանց հաճախակի և լայնածավալ ձկնորսության ու էկոլոգիական փոփոխությունների հետևանքով եվրոպական օձաձուկը ևս վտանգված կենդանիների թվին է դասվում: Կյանքի ընթացքում այն փոխում է իր գույնը: Սկզբում լինում է թափանցիկ, հետո ստանում դեղին գույն, իսկ երբ մեծանում է, դառնում է մուգ գորշ:
7. Կարճ-եղջերավոր մողես

Ստիֆեն Ֆրայը զբաղվում է այս փոքր մողեսների պաշտպանությամբ: Դրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային Ամերիկայում: Այն առանձնանում է իր դոդոշանման արտաքինով: Երբ այս կենդանին վախենում է, նրա արյան ճնշումը բարձրանում է և աչքերից արյուն է ցայտում այն գիշատիչների վրա, որոնք վախեցրել էին նրան: Զարմանալիորեն արյունը գիշատիչներին վանելու արդյունավետ միջոց է: Այս մողեսից նաև տհաճ հոտ է գալիս: Գուցե դա ևս վանում է գիշատիչներին:
8. Տիտիկակայի ջրային գորտ

Տիտիկակայի ջրային գորտը ամենամեծ ջրային գորտն է, որը բնակվում է միայն Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճում: Նրա մաշկի վրա առկա բազում ծալքերը թույլ են տալիս, որ այն շնչի ջրի տակ: Այսպիսով, կարիք չի լինում, որ այն ջրից հանի գլուխը շունչ քաշելու համար: Կատակերգակ Իսզի Լոուրենսը բոլորին կոչ է անում քվեարկել հենց Տիտիկակայի ջրային գորտի օգտին:
9. Չթռչող կոյաբզեզ

Չթռչող կոյաբզեզը բնակվում է փղերի և գոմեշների կղկղանքի մեջ: Երբ բավականաչափ կղկղանք չի լինում, նրանք մահանում են: Ներկայումս այն հանդիպում է միայն Հարավային Աֆրիկայում: Ռադիոհաղորդավար Սառա Բենետոն բոլորին կոչ է անում քվեարկել այս կոյաբզեզների օգտին:
10. Բրիտանական չղջիկներ

Միացյալ Թագավորությունում չղջիկների 18 տեսակ կա, սակայն դրանց մեծ մասը վտանգված է: Չղջիկները հաճախ բնակվում են երկաթուղային գծերում: Նրանք սիրում են գիշերներն անցկացնել թունելներում: Սայմոն Վոթսը համակրանքով է վերաբերվում այս կենդանիներին: Նա ասում է, որ մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի, թե որքան ֆանտաստիկ արարածներ են բրիտանական չղջիկները: