«Դիմադրության» շարժման երթը դեպի Եվրամիության գրասենյակ (ուղիղ)


11:05 , 7 հունիս, 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Եվրամիության գրասենյակ:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ԵՄ գրասենյակ գնլու են, որպեսզի փաստերով ներկայացնելու այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել Հայաստանում։

«Պահանջելու ենք դրան համապատասխան գնահատական տալ։ Այս երկակի ստանդարտներով, իրենց լռությունով նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, որը թույլ չենք տալու»,- նշել է նա՝ հավելելով, որ պահանջելու են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների հետ, որպեսզի ներկայացնեն ստեղծված իրավիճակը։