Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա


09:53 , 7 հունիս, 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում՝ դիտելու «Էֆես-2022» միջազգային զորավարժությունները։ 

Այցի շրջանակում Հասանովը կայցելի նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդես, գրում է minval.az-ը։