18:12 , 28 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ճապոնական փոքրիկ Կինոկավա քաղաքի երկաթուղային կայարանի պետը շատ քիչ բան գիտի գնացքների, չվացուցակների մասին և ավելի շատ հետաքրքրված է մկներով ու ձկներով։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ պետը ոչ թե մարդ է, այլ կատու։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Տամա մականունով կատուն նման պաշտոն է ստացել նրա շնորհիվ, որ օգնել է Wakayama Electric Railway երկաթուղային ընկերությանը խուսափել սնանկ ճանաչվելուց։ Ընկերությունը սկսել է լուրջ վնասներ կրել և մեկ տարում ցուցանիշը հասել է 4.7 մլն դոլարի, և գնացքները սկսել են գրեթե դատարկ երթևեկել։ Սակայն, երբ տնօրինությունը որոշել է կայարաններից մեկի պետ նշանակել Տամային, գործերն անսպասելիորեն սկսել են դեպի լավը գնալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ