21:42 , 28 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ճապոնիայի բնակչության թվաքանակը շարունակում է կրճատվել, և 2012 ֆինանսական տարում նվազել է 266 հազարով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի բարեկեցության, աշխատանքի և առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ 2013 ֆինանսական տարվա սկզբին Ճապոնիայի բնակչությունը կազմում էր 128.370.000 մարդ։ Այդ ցուցանիշում ընդգրկված են նաև երկրի տարածքում բնակվող օտարերկրացիները, որոնց թիվը ներկայում մոտ 1.98 մլն է։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ Ճապոնիայի բնակչության թիվը նվազում է արդեն 4-րդ տարին անընդմեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ