21:35 , 28 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Ընդհակառակը, կա կարծիք որ, որ դա նույնիսկ մի շարք դրական ազդեցություններ ունի, այդ թվում` մկանների մեծացում և մետաբոլիզմի(նյութափոխանակության) ակտիվացում: Ահա երեկոյան ուտելու մի քանի դրական հետևանքներն `
- ավելի շատ մկաններ. ըստ անցյալ տարի հրատարակած հետազոտության արդյունքների` երեկոյան մարզանքից հետո՝ քնելուց կես ժամ առաջ, կազեինի օգտագործումը նպաստում է սպիտակուցների սինթեզին,
-ավելի արագ մետաբոլիզմ. գիշերային սպիտակուցներից կամ ածխաջրածիններից կազմված համեստ (150 կալորիա) ուտեստ ընդունող մարդիկ առավոտյան ավելի բարձր հանգստի մետաբոլիկ ակտիվություն ունեն, քան երբ գիշերը ոչինչ չեն ուտում,
-սովի զգացողության նվազում. քնելուց առաջ մի բան ուտելու դեպքում առավոտյան ավելի քիչ սոված կլինեք և օրվա ընթացքում հագեցածության զգացում կունենաք, սննդի տեսակն այդքան էլ կարևոր չէ, սակայն նախընտրելի են սպիտակուցները, քանի որ դրանք նպաստում են մկանների աճին,
.
-քաշի նվազում. որևէ շիլա ուտելն օրվա հրաշալի ավարտ կլինի: Հետազոտություն է կատարվել, որի ընթացքում մարդկանց մի խումբը երեկոյան շիլա է կերել, մյուս խումբը` ոչ. 4 շաբաթ անց` մարդիկ, ովքեր քնելուց առաջ շիլա էին օգտագործել, նիհարել էին միջինում 1կգ-ով, իսկ մյուս խմբի քաշի միջին կորուստը կազմել էր 200գր: