19:54 , 6 հունիս, 2022Armenpress.am-ը գրում է.
ԿԺԴՀ-ն կարող Է պատրաստվել միջուկային փորձարկման Փունգերիի զորավարժարանում: Հունիսի 6-ին այդ մասին հայտնել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այդ գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փունգերիի միջուկային զորավարժարանում մենք տեսնում ենք այն բանի նշանները, որ գետնանցքերից մեկը կրկնակի բացված Է եղել, հնարավոր Է, միջուկային փորձարկման նախապատրաստման համար»,- ասված Է Գրոսիի՝ տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: