Արար(բ)ատի դիվանագիտությունը


16:18 , 6 հունիս, 2022
ԱԺ-ում ԱԳՆ-ի 2021-ի աշխատանքներն ամփոփելիս Միրզոյան Արար(բ)ատը՝ հայտնի «Օմեգա» գործակալական ծածկանվամբ, խոստովանել է ԱԳՆ-ում գոյություն ունեցող կադրային ճգնաժամի առկայությունը: Միաժամանակ խոստովանելով, որ ԱԳՆ-ի ոչ բոլոր պաշտոնյաներն են կադրային դիվանագետներ՝ հայտարարել է, թե դա լրիվ նորմալ է. աշխարհում էլ է այդպես:

Արար(բ)ատն, իհարկե, ճիշտ է աշխարհի հարցում, բայց խիստ հակասական՝ Հայաստանի պարագայում: Աշխարհում քանի՞սն են երկրները, որոնց արտգործնախարարները ապացուցված կրկնակի գործակալներ են: «Օմեգա»-ն ո՞ւմ ծածկանունն է, Ջեյմս Բոնդի՞… Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի պարզ լինի, թե հետհեղափախական Հայաստանում ինչի է վերածվել արտգործնախարարությունը: Խնդիրը ոչ միայն կադրային դիվանագետների քչությունն է, այլև նրանց՝ սեփական գիտելիքներն ու փորձը պետությանը ծառայեցնելու հարցում ունեցած անհաղթահարելի դժվարությունները: Ուզում է՝ առաջինից մինչև վերջին մարդը, հավաքարարից մինչև ԱԳ նախարարի առաջին տեղակալը կադրային դիվանագետներ լինեն՝ մի քանի դիպլոմով ու տասնամյակների հարուստ աշխատանքային փորձով, եթե ղեկավարն «Օմեգան» է, թեման փակվում է:

Իսկ «Օմեգան» մեկ գաղտնի (հիմա արդեն բացահայտ) առաքելություն ունի միանգամայն իրագործելի՝ երկիրը թուրքին տալը, որն էլ բարեխղճորեն անում է մարդը՝ չհաշվելով անգամ սեփական ենթակաների դիպլոմների քանակը. իմաստ չկա ուղղակի: