Մերաբիշվիլիի դեմ դատական գործընթացը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին


17:29 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլիի դեմ դատական գործընթացը կսկսվի հոկտեմբերի 1-ին՝ հաղորդում է Gazet.ru-ն:

Դատական նիստում քննվող գործը վերաբերում է 2012թ. մայիսի 26-ին ընդդիմության ցույցը դաժան կերպով ցրելուն: ՆԳ նախկին նախարարը մեղադրվում է ակցիայի մասնակիցների հանդեպ ուժ կիրառելու հրաման արձակելու մեջ:

Տվյալ գործով դատական նիստը պետք է կայանար սեպտեմբերի 5-ին, սակայն այն հետաձգվել է դատախազության պահանջով:

Մերաբիշվիլիի հայտարարության մեջ նշվում է, որ «ժամանակ ձգելու և դատական գործընթացն ինչքան հնարավոր է ձգձգելու դատախազության փորձը կապված է ապացույցների բացակայության հետ»: