Պաբլո Պիկասոյի առանձնատունը վաճառվում է 220 միլիոն դոլարով


16:35 , 28 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Վաճառքի է հանվել Նոտր Դամ դե Վի վիլլան, որտեղ 1973 թվականին մահացել է մեծ նկարիչ Պաբլո Պիկասոն: Այն վաճառվում է ռեկորդային 220 միլիոն դոլարով, տեղեկացնում է РБK-ը:

 Նոտր Դամ դե Վին Ֆրանսիայի Պրովանս շրջանի Մուժեն կանոտնում է, որն էլ իր հերթին գտնվում է Լազուրե ափի եւ Ալպերի միջեւ: Այդ տանը նկարիչն ապրել է կյանքի վերջին 12 տարիները:

 Առանձնատան ներկայիս սեփականատերը բելգիացի արվեստի դիլեր է, ով մասշտաբային ռեստավրացիոն եւ վերանորոգման աշխատանքներ է կատարել:

 Առանձնատունն ունի 35 սենյակ, որոնցից 10-ը ննջասենյակներ են: Տարածքում մի քանի լողավազան, թենիսի կորտ եւ ծաղիկների պուրակ կան: Վիլայում հիմնական տնից բացի քոթեջ կա հյուրերի, ինչպես նաեւ սենյակներ պահակների համար: