17:22 , 28 օգոստոս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգում կես տարվա ազատազրկման են դատապարտել «Նուրջուլար» արգելված կրոնական միավորման կողմնակից Շիրազի Բեքիրովին: Այդ մասին օգոստոսի 28-ին հաղորդագրություն է զետեղվել քաղաքական դատախազության կայքում:
Դատապարտյալ Շիրազի Բեքիրովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 282.2 հոդվածով՝ ծայրահեղական կազմակերպության կազմավորում: «Նուրջուլար» կազմակերպությունը քարոզում է թուրքական գերազանցության գաղափարը և կոչ է անում միավորել իսլամական աշխարհը մի պետության սահմաններում՝ Մեծ Թուրան անունով: