Սևանի ճանապարհին կին վարորդը Nissan Teana-ով բախվել է քարերին և կողաշրջվել, կան վիրավորներ


16:12 , 4 հունիս, 2022

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Քրիստինե Գ-ն, իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝  Արծվի արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Քրիստինե Գ-ն և ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Իրինա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հրայր Մ-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։