Վաշինգտոնը պլանավորում է պայքարել 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի համար


17:04 , 28 օգոստոս, 2013

Վաշինգտոնը պլանավորում է պայքարել 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի համարPanorama.am-ը գրում է.

Վաշինգտոն քաղաքի վարչակազմն աշխատանքային խումբ է ստեղծել, որը պետք է նախապատրաստի հայտը` պայքարելու 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար: Այս մասին հայտնում է «USA Today»-ը: ԱՄՆ-ի մայրաքաղաքը ևս 35 քաղաքի հետ միասին նամակ է ստացել ԱՄՆ-ի ազգային օլիմպիական կոմիտեից` Խաղերի անցկացման հարցում հետաքրքրության աստիճանը գնահատելու համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ԱՕԿ-ը դեռ վերջնական որոշում չի կայացրել, որ պայքարելու է «ՕԽ-2024»-ի համար:

«Մեր քաղաքն աշխարհում ամենաանվտանգն ու պաշտպանվածն է, իսկ մեր օրերում դա նման խոշոր մրցաշարերի անցկացման գործում առանցքային գործոններից մեկն է,- հայտարարել է վաշինգտոնյան կազմկոմիտեի ղեկավար Բոբ Սուինին:- Կարծում եմ` ֆավորիտ կլինենք հավակնորդ քաղաքների շարքում: Չէ՞ որ Վաշինգտոնը գործնականում միակ խոշոր մայրաքաղաքն է աշխարհում, որտեղ օլիմպիական խաղեր չեն անցկացվել»:

Փորձագետների նախնական գնահատումներով` այդ մրցաշարի կազմակերպումն ԱՄՆ-ի բյուջեից կխլի 3,5-6 մլրդ դոլար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ