14:59 , 4 հունիս, 2022ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է դիվանագետ Քեյթլին Էն Կավալեկին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Radio România-ն:
Պատմության մեջ առաջին անգամ Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կին դիվանագետ է առաջադրվել: Այդ պաշտոնում Կավալեկին պետք է հաստատի ԱՄՆ կոնգրեսը: