20:51 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հանրահայտ բրիտանացի դերասան Մայքլ Քեյնը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ 83-ամյա Շոն Քոները՝ Ջեյմս Բոնդի դերակատարը, կորցնում է հիշողությունը: Նա մոռանում է, որ դերասան է եղել, և անընդհատ խնամքի կարիք է զգում՝ հաղորդում է NEWSru Israel-ը:
Հոդվածում նաև հաղորդվում է, որ դերասանի 77-ամյա կինը՝ Միշելին Ռոքբրյուն, ընդունել է, որ երբ ամուսինը տանը չէ, ինքը վախենում է հեռախոսը վերցնել՝ մտավախություն ունենալով լսել վատ լուրեր:
Այնուհանդերձ, Մայքլ Քեյնը զանգահարել է բրիտանական The Daily Record և հերքել գերմանական պարբերականի հրապարակած տեղեկությունները:
«Դա անհեթեթություն է, հիմարություն: Ալցհեյմերի հիվանդության մասին այդ նյութը ուղղակի նոնսենս է»,- ասել է նա թերթին:
«Ես մի քանի հարցազրույց եմ տվել Գերմանիայում նոր ֆիլմի վերաբերյալ, բայց ինչ-որ մեկը կամ սխալվել է, կամ ստել: Ես Շոնին չեմ տեսել արդեն մի քանի տարի, բայց ես Շոնի կնոջ հետ խոսել եմ նրա ծննդյան օրը, և նա լիովին կարգին վիճակում է եղել»,- ասել է Քեյնը: