16:52 , 28 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգի նախագծում ներառված «Կանաց և տղամարդկանց հավասար իրավունքների և հա¬վա¬սար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխու¬թյուն¬ներ կատարելու մա¬¬¬սին» օրենքի նախագծի առաջին հոդվածում առաջարկվում է հանել վիճահարույց դրույթը, ըստ որի՝«գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է»:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքում կառավարության առաջիկա նիստի օրակարգում տեղադրված նախագծից, Հոդված 1-ում ասվում է. «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 20-ի ՀO-57-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
Նշենք, որ օրենսդիրը փորձել է «գենդեր» բառը հանել նախագծից։
Օրինակ՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինվել են «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» դրույթով:
Փաստորեն, կառավարությունը վերջ է դրել այսպես կոչված «սեռականությանը»՝ վիճահարույց դրույթը հանելով «շառից-փորձանքից» հեռու նկատառմամբ, քանի որ «Իրավական ակտի հիմնավորման անհրաժեշտությունը» բաժնում կարդում ենք՝.«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարա-վորու¬թյուն¬ների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կա-տարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանանց և տղամարդկանց վերաբերյալ՝ օրենքով ամ¬րա¬գրված ձևակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանու¬թյուն¬ներից և տարընթերցումներից»:
Մեկ այլ տեղ էլ նշվում է.«...Սակայն, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից Օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հաս¬¬կացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկ¬նա¬բա¬նու¬թյուն¬ները հասարակության կողմից Օրենքի քննադատության պատճառ են դարձել» և ավելացնվում, որ հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Հայ առաքելական եկե¬ղեցու մտահոգությունը օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, նշված դրույթները հանվում են:
Արդեն տեղեկացրել էինք, որ Մայր աթոռը ևս, եթե ոչ ուղղակի, սակայն դեմ է արտահայտվել այսպես կոչված՝ գենդերի մասին օրենքին, քանի որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական հայեցակետային գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս տեղադրել էր այս թեմային նվիրված ծավալուն հոդված և ևս դեմ արտահայտվել՝ նշելով, որ օրենքը հենց սկզբից սխալական է և շփոթեցնող, քանի որ բովանդակությունն ու մեկնաբանությունն իրար չեն համապատասխանում:
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում նշեց օրենքի նախագծին կտրականապես դեմ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը՝ այս պահին, ոտքի վրա չի կարող գնահատել կառավարության քայլը, քանի որ ասաց.«Խնդիրը ինչ-որ կետ, դրույթ հանելու մեջ չէ, խնդիրը սեռական այլասերվածությունը բացառելու մեջ է, և եթե օրենքում «գենդեր» բառը դեռ շարունակում է մնալ և այն ամեն տեղ չի փոխարինվել «կին և տղամարդ» կամ «սեռ» բառերով, ապա մտահոգությունը մնում է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ