Կառավարական առանձնատների մոտից տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու․ ԱՆ


22:30 , 3 հունիս, 2022

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: