Ամուսնալուծության դեպքում ընկճախտից տառապում են միայն նրանք, որոնց մոտ այն արդեն առկա է. հետազոտություն


20:41 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ամուսնալուծության ժամանակ ընկճախտից տառապում են այն մարդիկ, որոնց մոտ դա արդեն առկա է՝ կարծում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Clinical Psychological Science գիտական ամսագրում:

Նրանք նման եզրակացության են եկել՝ վերլուծելով մարդկանց հիվանդության պատմությունը, ովքեր անցել են ամուսնալուծության գործընթացի միջով:

Պարզվել է, որ ամուսնալուծությունից հետո տարբեր հոգեկան խանգարումներ ստացել են միայն նրանք, ովքեր նախկինում տառապել են ընկճախտի տարբեր աստիճաններով: 

Մնացածի մոտ նման հիվանդություններն ի հայտ են եկել ամուսնալուծության պահից բավականին երկար ժամանակ անց: