Էգոիստ կուրտիզանուհին


17:48 , 3 հունիս, 2022

Էգոիստ կուրտիզանուհին

Մարմնի փափուկ տեղերը քաղաքանություն ճխտող Պողոսյան Մարիշն իր տարակուսանքն էր արտահայտել ընդդիմության պայքարի վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, թե իբր ներկաներն ու նախկինները միմյանց սերտաճած են, ուստի՝ ընդդիմության պայքարը չի կարող անկեղծ լինել: Մասնավորապես՝ Մարիշը շեշտել էր դատաիրավական համակարգում ընդդիմության լիդերների ունեցած ազդեցության հանգամանքը. իբր Քոչարյանն ու Սարգյանն են նշանակել այսօրվա դատավորներին:

Շուրթերը սրսկած Մարիշի տրամաբանությունն, իհարկե, տիպիկ բոտեքսային է: Նրա կողմից ընտրված թիրախը բնավ պատահական չէ. հանդես գալով որպես սուտ իրավապաշտպան՝ տրամաբանական է, որ Մարիշը նախ «իր ոլորտից» պետք է բռնվեր՝ չնայած պարզից էլ պարզ է, որ Մարիշը դատաիրավական սիստեմի հետ այնքան կապ կարող է ունենալ, որքան ասենք «Տիտանիկը»՝ Սահարայի:

Էգոյիստ Մարիշը (նա այդ մասին խոստովանել է նույն հարցազրույցում) չափազանց նուրբ մանիպուլյատիվ հնարք է բանեցրել: Միամիտ մարդկանց ու չկողմնորոշվածներին, որոնք էլ հենց հայտնվում են մարիշների քարոզչական թիրախում, կարող են նրա խոսքերը համոզիչ թվալ: Այո՛, շատ դատավորներ նախկինների օրոք նույնպես աշխատել են, և, ընդհանրապես, պետական համակարգում բազմաթիվ են մարդիկ, մասնագետները, որոնք իրենց կարյերան բնավ չեն սկսել «Նիկոլի թվից»: Բայց արդյոք դա հի՞մք է՝ մարդկանց մոլորեցնելու: Եթե դատավորներն ընդդիմության լիդերների գրպանում են, ապա ինչո՞վ է բացատրվում նույն ընդդիմության դեմ կիրառվող անթաքույց հալածանքներն ու աղմկահարույց դատական նիստերը, որ բստրվել ու կարվել են ընդդիմության ու դրա որոշ լիդերների վրա՝ ելնելով բացառապես քաղաքական նատակահարմարությունից: Մարտի 1-ի գործն է՞լ է Քոչարյանն ինքն իր դեմ սարքել, հետո ինքն իրեն տևական ժամանակ բանտ նստեցրել, հետո հանել, հետո…

Փաստն այն է, որ հատկապես ՍԴ-ի գրավումից հետո դատաիրավական ամբողջ համակարգը Նիկոլը կենտրոնացրել է իր ձեռքում: Այնքան է կենտրոնացրել, որ մարիշները թևեր են առել ու դարձել թևածող կովեր՝ ինքնահռչակվելով՝ հայրենի իրավապաշտպաններ, մի քիչ էլ՝ կուրտիզանուհիներ, որ փողը քչություն չանի: