Վախենում ենք, որ մեզ կսպանեն. FEMEN–ը որոշել է հեռանալ Ուկրաինայից


16:26 , 28 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

FEMEN–ը որոշել է դադարեցնել իր գործունեությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է շարժման ակտիվիստներից Ալեքսանդրա Շևչենկոն։

«Մենք ցանկանում ենք պահպանել մեր ակտիվիստներին։ Մենք վախենում ենք, որ մեզ կսպանեն»,– նշել է նա, հավելելով, որ վերջերս FEMEN–ի մասնակիցների վրա 5 հարձակում է տեղի ունեցել։

Շևչենկոյի խոսքերով, կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են տեղափոխվել արտերկիր, որտեղ իրենց չեն հասնի «Ուկրաինայի իշխանությունները և որտեղ վտանգի դեպքում նրանք կարող են պաշտպանություն խնդրել տեղի իրավապահ մարմիններից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկել են FEMEN–ի կիևյան գրասենյակը, որտեղ գտել էին ատրճանակ, փամփուշտներ և պայթուցիկ։