Ֆրանսիայում գնալով ավելի շատ դեռահասներ են կատարում սեռափոխություններ. Le Figaro


00:37 , 3 հունիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայում գնալով ավելի շատ դեռահասներ են կատարում սեռափոխություններ, այս մասին գրում է Le Figaro-ն։

Փարիզի բժշկական ակադեմիան զգուշացնում է «երիտասարդ տրանսգենդերների թվի աճի մասին, ովքեր ցանկանում են «հակադարձ անցում կատարել», հաղորդում է հրատարակությունը։

 Կրծքագեղձի հեռացման վիրահատությունները, որոնք երկրում թույլատրվում են 14 տարեկանից, և սեռական օրգանների հեռացման վիրահատությունները, որոնք թույլատրվում են չափահաս տարիքից, ամենապահանջվածն են երկրում, այս մասին նշում են մասնագետները։

 Հասարակական կազմակերպություններում ուշադրություն են դարձնում այն փաստին, որ գնալով ավելի հաճախ են տրանսգենդերներն ափսոսում իրենց սեռափոխության համար։