Վատ ազդանշան՝ Վաշինգտոնից


15:52 , 2 հունիս, 2022
Համաձայն մամուլի տեղեկությունների՝ ԱՄՆ-ն պատաստվում է Հայաստանում նոր դեսպանի նշանակմանը. Լին Թրեյսիի առաքելության ժամկետը մոտ երկու ամսից լրանում է: Թերթերից մեկի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիքնի տեղակալն է։

Տեղեկությունն ուշագրավ է, անշուշտ, ոչ միայն հայ-ամերիկյան օրակարգի, այլև տրածաշրջանային հետագա զարգացումների կոնտեքստում: Եթե տեղեկությունը համապատասխանի իրականությանն ու իսկապես Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանը գա Հայաստան, ապա ակնհայտ է, որ դա տեղի չի ունենալու ինքնանպատակ կերպով: Ըստ այդմ՝ հարց է ծագում՝ Հայաստանը կարո՞ղ է ուկրաինացվել:

Բոլոր դեպքերում, իհարկե, նոր դեսպանի նշանակումը նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն հարցը տվյալ պարագայում այն է, թե հայկական դիվանագիտությանը որքանո՞վ կհաջողվի կատարվելիքը ծառայեցնել ազգային շահերին: Մյուս կողմից՝ ինքին այն, որ Նիկոլի իշխանությունը բավական անթաքույց աջակցություն է ստանում նույն արևմտյան ուժային կենտրոնների կողմից՝ չնայած հակադեմոկրատական վարքագծին, խոսում է այն մասին, որ կոնկրետ այս վարչախմբի հետ Արևմուտքում լուրջ հույսեր են կապում, իսկ թե ինչ հույսեր, կարելի է միայն զգուշորեն կռահել: Ամեն դեպքում փաստը, որ ուկրաինական պատերազմը դեռևս ավարտվելու միտումներ կարծես չի դրսևորում, իսկ շատերն էլ խոսում են երկրորդ ճակատի բացման հավականության մասին, բացառված չէ, որ այդ հավելյալ ճակատը հենց Անդրոկվկասում բացվի:

Եթե իսկապես Ուկրաինայում ամերկյան փոխդեսպանը փոխարինելու գա Թրեսյիին, ապա Հայաստանի համար կարող են անհաղթահարելի աշխահաքաղաքական մարտահարվերներ առաջանալ այն էլ մի դեպքում, երբ ԱԳ նախարարն «Օմեգան» է, վարչապետն էլ՝ «Շակալը»: