Շախը


13:41 , 2 հունիս, 2022
Գրեթե երկրորդելով Անդոնին՝ Օսկանյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով չներկայանալու կապակցությամբ վրդովվել է ՔՊ-ական Ալեքսանան Վահագը՝ էն խոզի աչքերով տղեն: Գլխից դուրս եզրահանգումներ անելուց հետո սա «գրավոր» առաջարկել է քննարկել «քննիչ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար որոշակի պատասխանատվության սահմանելու կամ հրաժարվողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ»:

Ընդ որում՝ պարզվում է, որ Օսկանյանին հրավեր ուղարկելու նախաձեռնությունը հենց Վահագինն է: Ըստ երևույթին սրանով է բացատրվում Վահագի դեպրեսիվ պահվածքը:

Հիմա փորձենք այս մարդկանց տրամաբանությունը հասկանալ: Օսկանյանին կամ մեկ ուրիշին հրավիրելը, բանակցությունների պրոցեսն ուսումնասիրելը, դետալների մեջ խորանալը ազատո՞ւմ է ՔՊ թիմին պատասխանատվությունից: Ընդ որում՝ ոչ ոք՝ ոչ մի նախկին բանակցող կամ իշխանություն չի պնդում, որ սեղանին դրված է եղել Արցախը որպես ՄԱԿ հաջորդ անդամ պետություն ճանաչման ուլտիմատիվ պահանջ. դա եղել է նպատակ, որին հասնելու համար նախաձեռնվել է պրոցես, որի որոշակի հանգրվանում Նիկոլն իշխանություն վերցրեց ու «սեղանը շուռ տվեց»՝ հայտարարելով, թե բանակցում է իր սեփական կետից կամ որ ինքը չունի իրավասություն՝ բանակցելու արցախցիների անունից: Հիմա վահագներն ու անդոնները նախկիններին ինչի՞ մեջ են մեղադրում, «Մադրիդյան սկզբուքների» տակ ստորագրելո՞ւ: Բայց չէ՞ որ այսօր Նիկոլն ու արտգործնախարարը կերազեին ունենալ այդ փաստաթուղթն ու հենց դրանով ինքնափիառվել՝ այդ գործի պատասխանատու կարգելով ասենք նույն Ալեքսանյան Վահագին, որ հիմա շախ է անում ու մարդկանց բռնել տալիս:

ՔՊ-ական իշխանության բուն մեղքը իրականությունից կտրվելն ու երկիրն աղետի տանելն էր: Եթե այնպիսի վիճակ էր, ինչպես պնդում են, որ անհնար էր շրջանները պահել, ապա սառը դատողությունն ու պատասխանատվության զգացումը հենց նրա համար են, որ նման իրավիճակներում սթափ, սառը գլխով որոշումներ կայացվեն՝ նախապես գնահատելով հակառակաորդի ու սեփական ռազմուժի հնարավորությունները: Թե՞ սթափ միտքը ձեռնտու չէ՞ր, և հետագայում կարող էին առաջ գալ դժվարություններ՝ արդարանալու ու դժվարին որոշումն արդարացնելու, ինչն էլ կստեղծեր իշխանության կորստի վտանգ:

Ահա թե որտեղ է թողված շան գլուխը