16:39 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման զոհերի հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ: Այս մասին փոխանցում է «Ռոսիա24»-ը:
«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել անցած շաբաթ՝ օգոստոսի 21-ին: Կարծես թե կիրառվել է ինչ-որ նյութ, որը սպանել է բազմաթիվ մարդկանց»,- ասել է Բրահիմին չորեքշաթբի Ժնևում ելույթ ունենալիս: