15:28 , 28 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Լուսանկարներում գեղեցիկ երևալու համար առաջին հերթին պետք է ճիշտ դիմահարդարվել: Այսպիսով՝
1. Միշտ սկսեք տոնային կրեմից: Այն լցնում է մանր կնճիռները, հարթեցնում է ծակոտիները, որոնք կարող են փչացնել դիմանկարը:
2. Հետևեք պարանոցին: Եթե մի փոքր տոնային կրեմ չքսեք պարանոցին, ապա դեմքի և պարանոցի միջև կոնտրաստը լուսանկարում շատ ակնհայտ կլինի (եթե նույնիսկ դա տեսանելի չէ հայելու մեջ):
3. Մինչև աչքերի տակ քսելը շտկող միջոցը խառնեք քիչ քանակությամբ տոնային կրեմի հետ: Սա կօգնի կանխարգելել շտկող միջոցի անբնական փայլը, ինչպես նաև այն շատ սպիտակ տեսք չի ունենա լուսարձակման ժամանակ:
4. Բրոնզագույն դիմափոշին քսեք միայն դեմքի եզրագծով:
5. Շատ յուղոտ Т հատվածի դեպքում սովորական դիմափոշին չի օգնի, փորձեք գտնել հատուկ միջոց՝ ներծծող դիմափոշի, որը կլանում է ճարպի մնացորդները և վերացնում յուղոտ փայլը: Լուսանկարների վրա այն շատ տգեղ է երևում:
6. Անպայման ընդգծեք հոնքերը: Լուսանկարներում բնական հոնքերը «կորում են», դա վերաբերում է հատկապես դրանց վերջավորություններին:
7. Լուսանկարներում աչքերի հեղուկ գծաներկը (սուրմա) ավելի գեղեցիկ է երևում, քան՝ մատիտը:
8. Շրթունքների մատիտ օգտագործեք միայն վերին շուրթի վրա (որտեղ V-աձև կամարն է) և շուրթերի արտաքին անկյուններին: Այս հնարքն օգնում է ընդգծել շուրթերը, բայց չի կոպտացնում և ծանրացնում դրանք:
9. Թուլացեք և ձեզ ազատ զգացեք: Հիշեք, որ ժպիտը զարդարում է դեմքն ավելին, քան ցանկացած շրթներկ կամ դիմափոշի: