Մայիսին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով


19:51 , 1 հունիս, 2022

Սեւանա լճի մակարդակը 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ արդեն գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, մայիսի սկզբի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա մայիսի 31-ի համեմատ լճի մակարդակը ցածր է մնում 20 սանտիմետրով։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորջրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 114 միլիոն 555 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Հրազդանի հունով ոռոգման նպատակներով առայժմ ջրբացթողումներ չեն իրականացվում։