Հայտնի է, թե քանի միլիարդ դոլար են կորցրել ռուսաստանցի միլիարդատերերը 2022-ի սկզբից. Bloomberg
17:41 , 1 հունիս, 2022
Ռուսաստանի ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կտրուկ անկում է ապրել 2022 թվականի սկզբից. հունիսի 1-ի դրությամբ ձեռնարկատերերը կորցրել են ընդհանուր առմամբ 41,48 միլիարդ դոլար:
Ամենաշատը տուժել են Novatek-ի և Sibur-ի համասեփականատերեր Գենադի Տիմչենկոն և Լեոնիդ Միխելսոնը, որոնց կարողությունը նվազել է համապատասխանաբար 7,06 և 6,65 մլրդ դոլարով, ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI):
Ռուսաստանցի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հունիսի 1-ի դրությամբ կազմել է 341,51 մլրդ դոլար։