15:42 , 28 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ երկրաբանական ծառայության և Ջոն Հոպկինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի գիտնականները կարծում են, որ հիդրոքսիլային մոլեկուլները՝ հայտնաբերված լուսնային խառնարանի կենտրոնում, մատնանշում է այն հանգամանքը, որ ջուրը Լուսնի վրա կար արբանկայի ձևավորման ժամանակ: Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները բացառում են, որ իրենց հայտնաբերած ջրային մնացորդները Լուսին են բերվել արեգակնային քամու կամ այլ երկնային մարմինների կողմից՝ լուսնային մակերևույթի հետ բախման արդյունքում:
Հիդրոքսիլը հայտնաբերվել էր Լուսնի տեսանելի կողմում գտնվող Բիլիալդ խառնարանի լեռնային ապարներում: Տվյալների մանրակրկիտ վերլուծությունը, որոնք ստացվել էին M3 սպեկտրոմետրով ու լուսնային ուղեծրային զոնդի տեսախցիկներից, ցույց է տվել ապարներում ջրի մոլեկուլների հիմք հանդիսացող հիդրոքսիլային մոլեկուլների ներկայություն:
Այսպիսի մոլեկուլներ Լուսնի մակերևույթին առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում են: Սակայն բոլոր նոխորդ դեպքերում ջրի մնացորդները ձևավորվել էին արեգակնային քամու և լուսնային ապարների փոխգործակցության, կամ Լուսնի մակերևույթին տիեզերական օբյեկտների բախման արդյունքում:
Նախկին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ հիդրոքսիլային մոլեկուլների ձևավորումն ու կուտակումը տեղի է ունենում Լուսնի սառը տարածքներում, իսկ ջերմաստիճանային տատանումները ստիպում են դրանց տեղափոխվել: Սակայն խառնարանի կենտրոնում հայտնաբերված ջրի մնացորդները չեն փոխել իրենց տեղակայումը: Իսկ դա վկայում է այն մասին, որ հիդրոքսիլն ինքնին լուսնային ապարների մաս է, որը մակերևույթ է բարձրացել մանտիայի խորքերից՝ խառնարանի ձևավորման ժամանակ: Ընդ որում՝ ջրային մնացորդների հետքեր խառնարանի մոտակայքում չեն հայտնաբերվել: