ՌԴ-ն մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ լուրերը


15:13 , 1 հունիս, 2022

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռ հստակ ըմբռնում չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով այն հարցին, թե հունիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա արդյոք կապվա՞ծ է Մոսկվայի, Կիևի և ՄԱԿ-ի պատվիրակությունների՝ Ստամբուլում հնարավոր հանդիպման նախապատրաստման հետ, Պեսկովը պատասխանել է.

«Այս ամենի համատեքստը նույնն է: Հետևաբար, այո, իսկապես, այստեղ բոլոր իրադարձություններն անուղղակիորեն կապված են։ «Բայց չկա հստակ ըմբռնում նման հանդիպման վերաբերյալ»,- ասել է նա: