Դավոյան Արփիի կողմից շռայլված գովեստի խոսքերն արդյունք են հենց ընկերուհու թրքասիրության


18:59 , 31 մայիս, 2022

Ընկերուհիները

ՔՊ-ականները սկսել են թիմային օնանիզմով զբաղվել. Ազգային ժողովը պարբերաբար ներկայացնում է տեսանյութերի շարք, որտեղ պատգամավորները բնորոշում են իրենց գործընկեր մյուս պատգամավորներին։

Պրոյեկտի շրջանակներում, օրինակ, ՔՊ-ի ոգու ինքնատիպ մարմնացում հանդիսացող Դավոյան Արփին, բնորոշելով ընկերուհուն՝ Լուլուին, մի «շիկ» բնութագրական է բստրել նրա պատվին՝ վերջինիս ներկայացնելով որպես կատարելության մարմնավորում. ուրախ, լավատես, մի քիչ բռնկուն, վստահելի, ճանապարհի լավ ընկեր, բարձրաճաշակ արվեստին մոտ կանգնած մարդ է ազնիվ Լուլուն:

Ինքնին փաստը, որ ՔՊ-ականները սկսել են իրենք իրենց փառաբանել ու հույս տալ այն էլ տեսահոլովակների տեսքով, արդեն իսկ վկայում է ոչ միայն հոգեբանական լրջագույն բարդույթների, այլև քաղաքական ճգնաժամի մասին:

Տվյալ պարագայում Լուլուին պետք է բնորոշեր ոչ թե Դավոյան Արփին, այլ՝ քաղաքացին: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Լուլուին շարքային քաղաքացին կարող է և դրական մակդիրներով ու ածականներով չբնորոշել՝ նկատի ունենալով հատկապես նրա հարցազրույցների բովանդակոթյունն ու շեշտադրումները, որոնցում, ինչպես հայտնի է, բացի այն, որ Լուլուն մերկ կրծքով պաշտպանում է Նիկոլին, դեռ մի բան էլ յուրատեսակ փաստաբանություն է անում թուրքերին՝ դիրքավորվելով հայ-թուրքական «եղբայրության» քաղաքական ռելսերին:

Դավոյան Արփիի կողմից շռայլված գովեստի խոսքերն արդյունք են հենց ընկերուհու թրքասիրության. լիներ միայն ՔՊ-ասեր, չլիներ թրքասեր, ում-ում, բայց Դավոյան Արփիի կողմից հաստատ չէր արժանանա նման գովասանքի:

ՔՊ-ում լավ ու վատի կրիտերիան թրքասիրության աստիճանն է. որքան շատ թրքասեր, այնքան Լուլու: