Լավրովը հունիսի 8-ին ռազմական պատվիրակության հետ կժամանի Թուրքիա


14:49 , 31 մայիս, 2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հունիսի 8-ին սպասվում է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Անկարա, գրում է Anadolu-ն։

«Լավրովը հունիսի 8-ին այցով կժամանի Թուրքիա»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ։