Մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. 2,5 միլիարդ դրամ է կազմել. ՀՀ փոխոստիկանապետ


15:41 , 31 մայիս, 2022

Ապրիլին ոստիկանները չեն պարգևատրվել, պարգևատրվել են մայիսին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։

«Ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասնող հավելավճարները, կարծեմ՝ մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել», - նշեց նա։

Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ պարգևավճար ստացել են բոլորը ու դա պայմանավորված չէ Երևանում տեղի ունեցած ցույցերով։