Ինչպե՞ս է պետք փաթաթել կուբայական սիգարները (լուսանկարներ)


16:25 , 28 օգոստոս, 2013

Կոհիբա սիգարները պատրաստված են Հավանայի «Էլ Լագիտո» գործարանում: Գործարանը հիմնադրվել է 1968թ.-ին` հատուկ նախագահ Ֆիդել Կաստրոյի համար սիգարներ արտադրելու համար: Մինչև 1982թ.-ը սիգարները նախատեսված չէին վաճառքի համար:
Բոլոր նկարները Փիթեր Դեյի:

1

1.Չորացրած ու ֆերմենտավորված տերևները առանձնացվում են ըստ չափի, գույնի և կատուցվածքի կամ հաստության: Յուրաքանչյուր սիգար փաթաթվում է երեք տերևներից` փաթաթվող ծածկութատերև, միջուկ և ամրացնող կամ կապող ծխախոտատերև:

1

2.Այնուհետև անհրաժեշտ է չորացած ծածկութատերևի միջից հանել կենտրոնական ցողունը, որպեսզի այն ավելի հեշտ փաթաթվի:

1

3.Ծխախոտի տերևները Հավանայի արևմուտքում գտնվող Պինար դել Ռիո շրջանում են աճեցվում, որը հայտնի է իր միկրոկլիմայական հատուկ պայմաններով, ինչի շնորհիվ բույսը յուրահատուկ համ է ձեռք բերում:

1

4.Ամեն մի սիգար փաթաթվում ու պատրաստվում է առանձին, ձեռքով: Դրա պատրաստման տեխնիկան արդեն 200 տարի է չի փոխվել, իսկ սիգարներ փաթաթողները սովորաբար նույն ընտանիքների սերունդներն են:

1

5. Փաթաթելուց հետո տերևների մնացորդնեերը հեռացվում են սուր կտրող գործիքով: Աշխատակիցները որպես կանոն օրական պատրաստում են 100 սիգար:

1

6.Վերջին քայլը սիգարը բնորոշող հատուկ ծայրամասի ձևավորումն է:

5

7.Դրանից հետո սիգարները սեղմվում են հատուկ պլաստիկե տարայի մեջ տեղավորելով, որտեղ դրանք պետք է մնան 15-20 րոպե, որպեսզի պատրաստողները համոզված լինեն, որ դրանք նույն չափն ու ձևն ունեն:

5

8.Տարայից հանելուց հետո սիգարներից մեկը փորձարկվում է, և եթե այն չի համապատասխանում ընկերության բարձր ստանդարտներին, ապա ամբողջ կապոցը դեն են նետում: Այս սիգարները Բեհիկե են կոչվում և ավելի փոքր են իրենց չափերով, քան ավանդական Ռոբուստո սիգարները:

1

9.Կոհիբան առաջին կարգի սիգարներ է արտադրում, որոնք արտահանվում կամ տուրիստներին են վաճառվում ամեն Բեհիկեի համար 28 դոլար արժեքով: Իսկ մեծ Ռոբուստոները սրա կրկնակին կարժենան:

5

10. Սիգարը ծխելու համար անհրաժեշտ է կտրել դրա գլխիկն ու վառել ծայրը: Ծուխը հարկավոր է բերանով դուրս հանել և կուլ չտալ թոքեր:

5

11.Կոհիբայի տնօրեն Արնալդո Օվալես Բրինոնեսը իր կարիերան սկսել է որպես սիգար փաթաթող: Նա նաև օգնել է ստեղծել սիգարների նոր տեսակներ, ինչպես օրինակ Բեհիկեն:

5