15:35 , 28 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Սիրիայում իրավիճակի հնարավոր թեժացման դեպքում Հայաստանը պատրաստ է ընդունել դեռևս պատերազմական երկրում գտնվող մեր հայրենակիցներին: Այս մասին Panorama.am-ին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Աստված մի արասցե, որևիցե բան լինի Հայաստանը, հայ ժողովուրդը, դուք, ես` բոլորս միասին ողբերգության մեջ հայտնված մեր հայրենակիցներին առավելագույն աջակցություն կցուցաբերենք»,-ասաց Եգանյանը:
Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող այդ կառույցի ղեկավարը տվյալների չի տիրապետում, թե քանի հայ է մնացել Սիրիայում:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ներկայացմամբ, Հալեպում դեռ մի քանի տասնյակ հազար հայ է ապրում: Նախարարությունն անընդհատ կապի մեջ է համայնքի, դեսպանության, հյուպատոսության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ