14:41 , 28 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Այս տարի Լոռու և Տավուշի մարզում խոզերի անկում է արձանագրվում, սակայն կոնկրետ, թե որքա՞ն գլխաքանակ` տվյալները տարբեր են, նաև սահմանափակվել է տեղեկատվության արտահոսքը:
Aysor.am-ի հետ զրույցում Լոռու անասնաբուժական տեսուչ Գևորգ Փարվանյանը կոնկրետ չասաց, թե մարզում որքա՞ն խոզ է անկել, միայն նշեց, որ շատ հնարավոր է անկած խոզերի մասին տեղյակ չպահեն համապատասխան մարմիններին:
Իսկ արդյոք տեղյա՞կ է, որ միայն Օձուն համայնքում 50 գլուխ խոզ է անկել, պատասխանեց, որ տեղյակ չէ. «Ինձ չեն ներկայացրել, որ անկում կա: Չեմ կարող տեղեկություն տալ: Ես այս պահին որևէ անկման մասին տեղյակ չեմ»- ասաց մասնագետը:
Նշենք, որ տարբեր տեղեկություններ կան Տավուշի մարզի Վազաշեն համայնքում շուրջ 150 գլուխ խոզի, Լոռու մարզի Օձուն համայնքում 50 գլուխ, Հագվի համայնքում և այլն:
Սննդի անվտանգության պետական ծառայությունից Aysor.am-ին հայտնեցին, որ պաշտոնապես գրանցվել է 72 խոզագլխաքանակի անկում` Լոռու մարզի Աքորի, Շմլուղ և Հագվի համայնքներում. անկման պատճառը պաստերելյոզ հիվանդությունն է: