15:59 , 30 մայիս, 2022168.am-ը գրում է․
Ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորները, 14։30-ի սահմաններում բերման ենթարկեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին։
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառում։ Նշենք, որ բերման ենթարկվող քաղաքացիների թվում կային անչափահասներ, տարեցներ, լրագրողներ:


Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն առավոտյան ժամը 11։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին դեպի Կառավարության երրորդ մասնաշենք:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ գնում են Կառավարության 3-րդ մասնաշենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում իրենց հայտարարած պահանջները ներկայացնելու և պարզելու, թե շենքում նստած նախարարներն ինչ դիրքորոշում ունեն:
Պատգամավորներին թույլ չտվեցին շենք մտնել, ինչից հետո իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցների և շղթա կազմած ոստիկանների միջև բախում սկսվեց։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հրապարակած պահանջներն էին.
Հենց այս պահանջների վերաբերյալ գործադիրում աշխատող պաշտոնյաները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեին: