Շուկան միայն շուկա չէ, այլև ճարտարապետական կոթող ու հուշարձան


14:28 , 28 օգոստոս, 2013

Բացենք ճանապարհը դեպի մեր Փակ շուկա: Վերադարձնենք այն ՀՀ քաղաքացուն այն տեսքով, ինչպիսին որ այն կառուցել էին մեր հայրերը և մեր երիտասարդների պապերը: Չդավաճանանենք նրանց: Եվ միշտ հիշենք, որ, եթե այսօր մենք դավաճանում ենք մեր նախնիներին` ոչնչացնելով նրանց թողած ժառանգությունը, ապա վաղը մեր սերունդները դավաճանելու են մեզ և ոչնչացնելու են մեր թողածը: Պահանջենք հարգանք մեր արժեքների նկատմամբ և պարտադրենք բարբարոսներին չպղծել դրանք: Ազգային արժեքների` սերնդեսերունդ էստաֆետային հանձնումը դարձնենք կյանքի օրենք է, և հաստատենք այդ օրենքը մեր անմիջական մասնակցությամբ: