Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման որոշում դեռևս չի կայացվել. Սպիտակ Տուն


14:12 , 28 օգոստոս, 2013

Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման որոշում դեռևս չի կայացվել. Սպիտակ ՏունPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս որոշում չի կայացրել Սիրիայի նկատմամբ ռազմական հարված հասցնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: 

«Նախագահը շարունակում է խորհրդակցություններ վարել ազգային անվտանգության անձնակազմի հետ և դիտարկել հնարավոր գործողություններ տարբերակներ», - Սպիտակ Տան պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, ասել է Քարինին, հավելելով թե նմանօրինակ քննարկումներ են տարվում նաև ՄԱԿ-ին անդամ այլ պետությունների հետ ևս:

Միաժամանակ, Օբամայի վարչակազմի պաշտոնյան հաստատել է տեղեկատվությունը, թե մոտակա օրերին հրապարակելու է Սիրիայում քիմիական զենքի կիրառման լրացուցիչ ապացույցներ, կփաստեն որ անօրինական զենքն օգտագործվել է սիրիական իշխանությունների հրահանգով: 

«Կասկած չկա, թե ով է պատասխանատվություն կրում դրա համար», -ասել է Քարնին, նկատի ունենալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

ԱՄՆ պետքարտուղարությունն, իր հերթին, հայտարարել, է թե քիմիական զենքի կիրառման պատասխան գործողությունները Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակ չեն հետապդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ