Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում


15:13 , 28 մայիս, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր ու զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱՀ Անվտանaգության խորհրդի անդամները: