ՔՊ-ի հերթական ինքնաբացահայտումը


14:19 , 28 մայիս, 2022
ՔՊ-ն մի խայտառակ հայտարարություն է տարածել՝ կապված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հետ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։ Իրենք իրենց ու իրենց ծնած «ժողովրդավարությունը» փառաբանելով՝ հայտարարել են թե չեն տրվի ընդդիմության քաղաքական շանտաժին, չեն մասնակցի արտահերթ նիստին. իբր ընդդիմությունը հարցն օգտագործում է ներքաղաքական նպատակներով՝ դրա հետ մեկտեղ չունենալով օրակարգ ու ռեալ առաջարկ:

Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ականները հրաժարվում են նման օրակարգով ԱԺ-ում ընդիմության հետ քննարկում անցկացնել: Թուրքական թեման սրանց համար յուրատեսակ տաբու է, ինչն, ի դեպ, բնական է՝ հաշվի անելով ՔՊ-ի ձեռագիրն ու թողած հետագիծը: Հասկանալի է, թե ինչու չեն մասնակցում. թուրքին ասեն լավ, անմիջապես կվառվեն, ասեն վատ, Էրդողանն ու Ալիևը կսաստեն ու կսաստեն այնպես,որ Նիկոլի թրաշը մի րոպեում կթափվի: Եվուրեմն՝ շառից, փորձանքից հեռու:

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է այս իշխանությունների իրական էությունը, կառավերալիության աստիճանն ու դրա աշխարհագրությունը: Անշուշտ, կարդարանան, թե չեն ցանկանում հարված հասցնել հայ-թուրքական ու հայ- ադրբեջանական «խաղաղության օրակարգերին», բայց դե առնվազը մտքից հաշմանդամ պետք է լինել՝ չհասկանալու՝ ինչն ինչոց է. պետություն ենք կորցնում: