Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը` 7 տարի 4 ամիս ազատազրկման


10:36 , 28 մայիս, 2022
Դե ինչ, առավոտը բարի էր։ Դատարանի օրինական վճիռը մտավ ուժի մեջ։
Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման։ Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 7 տարի 4 ամիս ազատազրկման։
Սմբատ Բարսեղյանին դատարանը մեղավոր ճանաչեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան մեջ` դատապարտելով 25 տարվա ազատազրկման։
Խմբի մյուս անդամներից Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամսվա, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսվա, Արմեն Բիլյանը՝ 4 տարվա, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամսվա, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման:
Դատարանը որոշեց մեղավոր ճանաչել խմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:
P.S. պարզապես ֆիքսենք, որ 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը եղավ այն անդառնալիության կետը, որը ճոճելով 2 տարի անց նիկոլը վերջնականապես հասավ պետականության բռնազավթմանը։ ՊՊԾ գնդի գրավումը մարդկանց գիտակցության մեջ Ապրիլյան պատերազմի հաղթանակը աղճատեց այն դարձնելով պարտություն։
P.S. հանուն արդարության, Պավլիկ Մանուկյանը, հաշվի առնելով իր վարքը վերջին 2 տարում, պետք ա ավելի շուտ ազատ արձակվի։