Սեքսի համար ամենաբարենպաստ ամիսները


13:56 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Զույգերն առավել հաճախ սեքսով զբաղվում են արևոտ եղանակին: Այս մասին հաղորդում է raut-ը` վկայակոչելով հետազոտությունը, որին մասնակցել է 2000 մարդ: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք ամենից հաճախ սեքսով զբաղվում են օգոստոսին` տարվա ամենաարևոտ եղանակին: Օգոստոսի օգտին քվեարկել է հարցվածների 18,5 %-ը, իսկ «ամենադատարկ» ամիսը փետրվարն է՝ չնայած Վալենտինի օրվան:

Օգոստոսից հետո սիրով զբաղվելու համար ամենաբարենպաստ ամիսներն են հուլիսը (14 %) և հունիսը (10 %): Մայիսը ծաղկման շրջան է ոչ միայն փողոցում, դրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 6 %-ը:

Հարցումը ցույց է տվել, որ գարնան ամիսներն ավելի «սեքսուալ են», քան աշնան ամիսները: Գիտնականները սա մեկնաբանում են այն հանգամանքով, որ ձմռան ընթացքում օրգանիզմում բարձրանում է մելատոնինի մակարդակը, որն ընկճախտի հորմոն է, ինչն իր հերթին հանգեցնում է սեռական ցանկության նվազման:

Իսկ տաք եղանակներին տղամարդկանց մոտ բարձրանում է տեստոստերոնի մակարդակը: Այն հունիսին 33 %-ով ավելի շատ է, քան հունվարին: