Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Թիմորի ափերի մոտ


13:56 , 27 մայիս, 2022

6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի ափերի մոտ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 02:36-ին (Երեւանի ժամանակով 06:36-ին) Լոսպալոս քաղաքից (ավելի քան 17 հազար բնակչությամբ) դեպի հարավ-արեւեմուտք 36 կիլոմետր հեռավորությամբ եւ երկրի Դիլի մայրաքաղաքից (բնակչությունը՝ 150 հազար) դեպի արեւմուտք 183 կիլոմետր հեռավորությամբ: Երկրաշարժի օջախն ընկած է շուրջ 51 կիլոմետր խորությամբ: Հնարավոր տուժածների եւ ավերածություններիխ մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: