5 պատճառ, թե ինչու է պետք սեքսով զբաղվել լույսի տակ


14:00 , 28 օգոստոս, 2013

Պետք չէ դա անել մթության մեջ:

Իհարկե չենք առաջարկում պառկել լուսարձակների տակ, բայց լիակատար մթության մեջ միմյանց սիրել էլ խորհուրդ չենք տալիս: Վառեք մոմեր, լամպ, թող լույսը կիսամարած լինի, բայց լինի: Ահա 5 պատճառ, թե ինչու.

1. Սեքսում կարևոր են պատկերները

Մի՞թե հաճելի չէ տեսնել սիրելիի դեմքը, երբ նա տնքում է հաճույքից: Կամ նրա աչքերը, երբ նա գեղեցիկ կամ ընդհակառակը՝ կոպիտ, բայց սեքսուալ բառեր է շշնջում: Նման տեսարանները գրգռում են, պետք չի զրկել ձեզ դրանցից:

2. Լույսի տակ սեքսով զբաղվելիս կարող եք ավելի լավ ճանաչել սիրելիին

Գոնե կիմանաս, թե ինչն է նրան հաճելի, ինչը՝ ոչ: Նա կարող է ձայն չհանել, բայց նրա դեմքը հիանալի կհուշի քեզ:

3. Դուք կարող եք տեսողական մշտական կոնտակտի մեջ լինել

Նման սեքսը կմտերմացնի ձեզ հոգևոր և հոգեբանական մակարդակի վրա, դուք միմյանց ավելի լավ կզգաք ու կհասկանաք, անգամ առանց խոսքերի:

4. Թույլ տվեք միմյանց տեսնել ձեր մերկ մարմինները

Դա մեծ վստահության նշան է: Ցավոք, մեզնից շատերն ամաչում են իրենց մարմնից՝ այն ոչ բավարար սեքսուալ համարելով: Բայց, անկախ կառուցվածքից, դու լավն ես և արժանի ես սիրով զբաղվելիս հաճույք ստանալ:

5. Վերջինը թվով, բայց ոչ կարևորությամբ, պատճառն այն է, որ մարդիկ ենթագիտակցորեն վախենում են մթությունից և գտնվում են անհանգստության բարձր մակարդակի վրա, երբ չեն տեսնում, թե ինչ է կատարվում իրենց կողքը, իսկ դա կարող է հանգեցնել անկողնում անպետք լարվածության: